Զինծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող երիտասարդը կալանավորվել է Հայաստանում

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով