Փաշինյանի կարծիքով Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին

Նիկոլ Փաշինյանի կարծիքով Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն «անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»։

«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը»,- ասել է Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում։

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ դեռ այդ թեմայով խոսելու առիթներ կունենա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով