Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի միջոցով․ Ֆիդանը` Բլինկենին |factor.am|

factor.am: Թուրքիան աջակցում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքվի. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և անում ենք հնարավորը, որպեսզի այն իրականանա։ Կարծում ենք, որ խնդրի կարգավորումը բխում է տարածաշրջանի շահերից»,- հավելել է նա։

Ֆիդանը նաև նշել է՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն