tert.am: Ֆրանսիան ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և հույս ունի, որ այս հայտարարությունն առաջին քայլն է բանտարկյալների, կալանավորների և անհայտ կորածների իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մաիսն հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես բազմիցս նշել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը, կայուն խաղաղություն կարող է լինել միայն՝ հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: