Ադրբեջանը կհյուրընկալի կլիմայական COP29 հաջորդ համաժողովը |1lurer.am|

1lurer.am: Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) հաջորդ համաժողովը կանցկացվի Ադրբեջանում։ Ըստ Bloomberg-ի՝ արևելաեվրոպական խմբում տարաձայնությունները հարթվել են այն բանից հետո, երբ Բաքվի դիմումը ստացել է Մոսկվայի և Երևանի աջակցությունը։ Գործակալության տվյալով՝ Ռուսաստանը դեմ է եղել Բուլղարիայում համաժողովի անցկացմանը։

Հարցը, թե ով է ընդունելու COP29-ը, քննարկվել է երկու շաբաթ։ 2024 թվականին համաժողովը, ռոտացիայի շրջանակում, պետք է հյուրընկալի Արևելյան Եվրոպայի երկրներից մեկը։ Սակայն կողմերը չէին կարողանում համաձայնեցնել որոշումը։ Ըստ Bloomberg-ի՝ Մոսկվան հայտարարել է, որ կարգելափակի Եվրամիության անդամ ցանկացած երկրի հայտ՝ «Ուկրաինային դաշինքի աջակցության պատճառով»:

Կլիմայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևն ասել է, որ աջակցել են Ադրբեջանի թեկնածությանը: «Համաժողովն առաջին անգամ կանցկացվի Կովկասում և առաջին անգամ՝ Արևելյան Եվրոպայի մի երկրում, որը Եվրամիության անդամ չէ»,- ասել է Ռուսաստանի ներկայացուցիչը:

Բուլղարիան կամավոր հրաժարվել է համաժողովն ընդունելու իր հայտից: Հայաստանը նույնպես հանել է իր թեկնածությունը հօգուտ Բաքվի՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով