Հայկական inoRain-ը հաղթել է GITI 2023-ի «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում

Հայկական InoRain ՏՏ ընկերությունը մասնակցել է դեկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում մեկնարկած GITI 2023 միջազգային համաժողովին և հաղթել «Լավագույն համալիր բիզնես լուծումներ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է InoRain-ը։

Համաժողվի շրջանակներում ընկերությունը ներկայացրել է իր Codifyer և InoRain OTT լուծումները:

Inorain-ը OTT/ VOD լուծումներ ու ավտոմատացումներ է առաջարկում ոլորտում տարբեր ուղղվածությամբ բիզնեսների համար։ Դրանք կհետաքրքրեն հատկապես հյուրանոցներին, ինտերնետ պրովայդերներին, ինֆլուենսերներին ու բլոգերներին:

Այս լուծումները ամբողջապես ավտոմատացնում են հյուրանոցային համակարգեր, ինտերնետ պրովայդերների համար բիզնեսի ընդյալնումը դարձնում ավելի արագ ու վստահելի, իսկ ինֆլուենսերներին և բլոգերներին հնարավորություն են տալիս ավելի որակով ներակայանալ իրենց հետևորդներին և ընդլայնել իրենց լսարանը:

Codifyer-ը առաջարկում է ծրագրավորողների համար մանրակրկիտ մշակված ավտոմատացման նորարարական համակարգ: Այս ինովացիոն լուծումը նախագծված է ոչ միայն աշխատանքային պրոցեսը հեշտացնելու, այլև արժեքավոր ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև