8 ժամով կդադարեցվի երթևեկությունը Երևանի Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածում

Երևանի կենտրոնական հատվածում որոշ ժամանակով կդադարեցվի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 

«Այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը»,–ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երթևեկության դադարեցումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն