Եթե Բաքուն չհրաժարվի պայմանավորվածություններից, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական. Փաշինյան |news.am|

news.am: Եթե Ադրբեջանը չի հրաժարվում արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից, մոտ ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը իր բացման խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կողմից ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ պայմանավորվածություններին:

Միակ հարցը, որ ծագում է, այն է, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը երբ կստորագրվի:

Այս հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա.  կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք վկայում են, որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, եւ կարելի է կենտրոնանալ այն փաստերի վրա, որոնք կարող են ավելի դրական պատկերացում ստեղծել, որ նման զարգացումների  հավանականությունը մեծ է: Երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն, բայց քանի որ երեկ տեղի է ունեցել շատ կարեւոր իրադարձություն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել գերեվարված անձանց փոխանակություն, ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա:  Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն ջանքեր գործադրել, որ հետագա բոլոր լուրերը ավելի շատը վկայեն խաղաղության պյմանագիր ստորագրելու հավանականության մեծացման, եւ ոչ թե հակառակի մասին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն