Ահաբեկչություն Իրանում. 12 ոստիկան է զոհվել, 7-ը՝ վիրավորվել |news.am|

news.am: Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել, 7-ը՝ վիրավորվել, գրում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Զահեդան (գավառի վարչական կենտրոնը) քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին: 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին Ռասկի շրջանի ոստիկանության բաժանմունքում։

IRNA գործակալության փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է «Ջեյշ է Զալում» խմբավորումը, իսկ ահաբեկիչներին որոնելու և ոչնչացնելու համար օգտագործվել է Իրանի անվտանգության ուժերի ուղղաթիռ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն