Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը

Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքները եզրափակեց Երևանում գումարված «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ավարտական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ նախարարական հանդիպման շրջանակներում ծավալված քննարկումները կարևոր նշանակություն կունենան դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար:

Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրեց դրա հիմնական դրույթները. փաստաթուղթը հաստատում է տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտային հարցերի լայն շրջանակ, կարևորում է հավասար և ներառական տրանսպորտային հաղորդակցությունների դերը խաղաղության, անվտանգության և ժողովուրդների միջև մշակութային կապերի խթանման գործում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով