Բայրամովն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հեռանկարները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովնը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ասված է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դեսպանն ու արտգործնախարարը խոսել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների մասին։

Ըստ հաղորդագրության՝ Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև