Ադրբեջանի ԿԸՀ են ներկայացվել փաստաթղթեր՝ կապված նախագահի պաշտոնում Ֆազիլ Մուստաֆայի առաջադրման հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում Մեծ արարման կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածության առաջադրման հետ կապված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):

Ֆազիլ Մուստաֆան ԱՊԱ-ին ասել է, որ փաստաթղթերն այսօր ներկայացվել են ԿԸՀ։

Նշենք, որ դեկտեմբերի 16-ին «Մեծ արարում» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է կուսակցության նախագահ Ֆազիլ Մուստաֆայի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն