Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վեցհարկանի շենք է փլուզվել |tert.am|

tert.am: Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի թաղամասում վեցհարկանի ոչ բնակելի շենք է փլուզվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին, նախնական տվյալներով զոհեր չկան։

«Դեկտեմբերի 20-ին ժամը 02:02-ին հաղորդում է ստացվել Ադմիրալտեյսկի թաղամասի Գորոխովայա 73 հասցեում տեղի ունեցած միջադեպի մասին։ Տեղի է ունեցել վեցհարկանի ոչ բնակելի շենքի փլուզում։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել», – ասվախ է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո դատախազությունը հետաքննություն է սկսել պատճառները պարզելու համար։
Փլուզումից հետո հարևան շենքից 27 բնակիչ է տարհանվել, որոնցից 19-ը տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն