2023-12-20-a894c12f-2a42-4034-bf9d-5f48697c0f6a.jpg

Փաշինյանն ու Միջազգային ճգնաժամային խմբի նախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջին զարգացումներին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի սկզբունքների վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է միջազգային հանրության աջակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն