Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
 
Բեռնատարների համար դեկտեմբերի 22-ի վաղ առավոտից Վրաստանից Ռուսաստան երթևեկությունն արգելափակվել էր։
 
«Գուդաուրի-Կոբի հատվածում ձնամաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով