tert.am: Երեքշաբթի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում, ՌԻԱ Նովոստիին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին երկկողմ առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։
Փաշինյանն ու Ալիևն առաջին անգամ միասին կհավաքվեն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։