Մենք ուզում ենք նախեւառաջ քաղաքացուն այլընտրանք առաջարկվի տեղաշարժվելու Երեւանի կենտրոնում, կամ ծայրամասից հասնելու կենտրոն իր աշխատատեղը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի օրակարգում ընդգրկված տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագծին, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12,000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160,000 դրամի:
«Եթե դու չես առաջարկում այդ այլընտրանքը, եթե դու չունես զարգացած տրանսպորտային համակարգ: Դու այսօր ունես խնդիր նաեւ մետրոպոլիտենում, որը վերազինման կարիք ունի, իր ունեցած ռեսուրսի կեսով է աշխատում: Եթե դու չես զարգացրել այլընտրանքային տրանսպորտային միջոցները՝ հեծանիվներ եւ այլն, ինչը արվել է այն քաղաքներում, որտեղ կենտրոններում այո, շատ բարձր գումար են սահմանել ավտոկայանատեղիների համար: Մենք դա չենք անում եւ ասում ենք՝ միանգամից թանկացնում ենք»,-ասաց նա: