Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Իրանը ստացել է որոշման վերաբերյալ հայկական կողմի հաստատումը: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ, և հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,- ասաց Աբդոլլահիանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով