Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակն է քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումը, և այդ հարցում կենսաչափական անձնագիրն ունի շատ էական նշանակություն։ Կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեր գլոբալ ռազմավարական խնդիրը այն է, որ երբ մարդը թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես, իրավահարաբերությունների մեջ մտնելիս, ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք մարդուն նույնականացնել համացանցում։ Սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն։

Սա ֆունդամենտալ, բայց առաջին քայլն է, և մենք պետք է ստեղծենք մեխանիզմ, որ թվային տարածքում մարդուն կարողանանք նույնականացնել ու համոզված լինել, որ ով ներկայանում է պետական մարմնին, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է։ Եթե այս տարբերակով հնարավոր լինի նույնականացում անել, իհարկե հնարավոր կլինի անել էլեկտրոնային ստորագրության նույնականացումը և բոլոր այն գործարքները, որ մենք հիմա անում ենք։ Օրինակ՝ անձնագրի օգտագործմամբ, մենք այս գործընթացի արդյունքում պետք է հնարավորություն ունենանք իրականացնել դա տանը նստած՝ հեռախոսով կամ համակարգչով»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի շարժական ID ընդունումն ու թողարկումը։

«Դա նշանակում է, որ մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այն պիտի պահի տանը, որ չկորչի, և մնացած բոլոր դեպքերում պետք է հնարավորություն տանք, որ թվային, բջջային հավելվածի միջոցով կարողանա օգտագործել նույնականացման տվյալը»,-  նշեց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց նաև կենսաչափական անձնագիրը որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելը այն դեպքերում, երբ նույնականացման քարտն օգտագործել հնարավոր չլինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով