Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից. Ամիրբեկով |1lurer.am|

1lurer.am: Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ Բաքուն այժմ սպասում է Հայաստանի պատասխանին՝ փաստաթղթի նախագծի շուրջ ադրբեջանական առաջարկների վերաբերյալ։ Ամիրբեկովը կարծիք է հայտնել, թե սահմանի հստակեցման հարցը կարող է ավելի ուշ լուծվել՝ հաշվի առնելով խնդրի բարդ և ժամանակատար բնույթը։

«Մենք նաև ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագրում թյուրըմբռնումների կամ տարաձայնությունների վերացման հարցով երկկողմ հանձնաժողովի մասին դրույթ լինի»,- հավելել է նա։
Ամիրբեկովը նշել է նաև, որ Նախիջևանի հետ կապը վճռորոշ նշանակություն ունի Բաքվի համար՝ ազգային անվտանգության, ինչպես նաև Միջին միջանցքի շրջանակում այլընտրանքային երթուղու ապահովման առումով։

«Սակայն մենք չենք կարող պարտադրել Հայաստանին դա անել: Անիմաստ է ենթադրել, թե մենք ներխուժելու ենք ու փորձելու ենք ուժով վերցնել այդ միջանցքը: Այս իսկ պատճառով դիմեցինք Իրանին՝ որպես պլան Բ»,- հավելել է Ամիրբեկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն