Պարեկները Սամվել Շահրամանյանին թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու համար նախազգուշացում են արել․ ՆԳՆ |tert.am|

tert.am: ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝  թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։

Տեղեկությունը Tert.am-ին հաստատեց  ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է եղել որի համար նախազգուշացում  են արել և վերջ, արձանագրություն չի կազմվել»,- փոխանցեց նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների,  պարեկները Երևանում կանգնեցրել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան՝ թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով