Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության հարցերը, հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ակտուալ հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը», – նշված է հաղորդագրությունում։

Միշուստինը և Ասադովը քննարկել են նաև ԱՊՀ-ում և բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն