2023-12-28-19f281d8-f6a3-4be1-9deb-4cd014270b23.jpg

ՍԴ դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Դատավորի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է 2014 թվականի հունիսի 9-ից։ Նա իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն