Ադրբեջանում այլևս չեն վստահում Ֆրանսիային որպես անաչառ միջնորդի. Ամիրբեկով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը Le Monde-ին տված հարցազրույցում պնդել է՝ Ադրբեջանում այլևս չեն վստահում Ֆրանսիային որպես անաչառ միջնորդի։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ ֆրանս – ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն էլ «Փարիզի կողմից Երևանին մահաբեր զենքի մատակարարումն է, ինչը խաթարում է անվտանգությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանը մղելով նոր ռազմական հակամարտությունների, սպառազինությունների անիմաստ մրցավազքի»։

«Տևական ժամանակ է արդեն, ինչ իր վնասակար գործողություններով Ֆրանսիան, որը Հայաստանին ցուցաբերում է ամեն տեսակի դիվանագիտական, տնտեսական, իսկ վերջերս էլ՝ ռազմական աջակցություն, խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու հեռանկարները», – ֆրանսիական թերթի հետ զրույցում պնդել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն