2024-ին նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը. ոստիկանության պետ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին:

Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին:

2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում:

Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները:

Այդ վստահությամբ կրկին շնորհավորում եմ տոների առթիվ՝ խաղաղություն ու շենություն մաղթելով մեր ժողովրդին, անամպ երկինք՝ մեր երկրին, նոր ծրագրերի իրականացում բոլորիս:

Երջանիկ եղեք»,- նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով