Կովկասում խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Գյուլեր |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ըստ ադրբեջանական Report գործակալության` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։

Ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն