Միլլերն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

Լրագրողը խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունները, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է իրավիճակը Գազայում սրելու համար և փորձում հայ քրիստոնյաներին հեռացնել Հայկական թաղամասից: Սակայն Միլլերը նշել է, որ որևէ կոնկրետ պատասխան չունի:

«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ձեռնարկի քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով