Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել |tert.am|

tert.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։

Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել էր։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, սակայն, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։

Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացում համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն