Թուրքիայի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արևելքում՝ Մալաթիա նահանգում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Համաձայն «X» սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով 16:19-ին Պույտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի աղբյուրը 9,6 կմ խորության վրա է եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն