Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նոր վարչապետ |hetq.am|

hetq.am: Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն։

Վերջինիս փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 34-ամյա Ատալը մինչ այժմ զբաղեցնում էր Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էլիզաբեթ Բորնը։

Մակրոնը, որն ընդունել էր հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն էր հայտնել նրան՝ «իր գործին նվիրվածության ու վճռականության համար»։ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Բորնը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմի նշանակումը։ «Էլիզաբեթ Բորնը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Կառավարության մյուս անդամների հետ նա կշարունակի կատարել ընթացիկ պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը»,- ասված էր Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով