Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում ապօրինի միգրանտների՝ պատմության մեջ ամենամեծ միգրացիան ԱՄՆ-ից |news.am|

news.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 2024թ. պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում սկսել միգրանտների՝ պատմության մեջ ամենամեծ միգրացիան ԱՄՆ-ից։

«Մենք մեզ մոտ միլիոնավոր մարդիկ ունենք։ Դուք տեսե՞լ եք, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, որտեղ քշել են սովորական ուսանողներին [դպրոցից] եւ նրանց փոխարեն միգրանտներ բերել։ Մեզ սպասվում է ամենամեծ տեղահանումը մեր երկրի պատմության մեջ։ Մենք բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Այովայում։ Հեռարձակումն իրականացրել է Fox News հեռուստաալիքը։

ԱՄՆ նախագահի ընտրությունները նշանակված են 2024թ. նոյեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով