Անհրաժեշտության դեպքում Հայաստանը հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ |aysor.am|

aysor.am:  ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս պահին չի մեկնաբանում՝ արդյո՞ք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունն ուժի մեջ է։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ԱԳՆ՝ ճշտելու՝ արդյո՞ք հայտարարությունն ուժի մեջ է ու Հայաստանը պատրաստվո՞ւմ է չեղարկել այդ հայտարարությունը։

«Անհրաժեշտության պարագայում Հայաստանի Հանրապետությունը հանրայնորեն դիրքորոշում կներկայացնի բարձրացված հարցերի վերաբերյալ»,- գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հիմքն է եղել Մոսկվայում բանակցությունների։

Ճշտող հարցին՝ եղե՞լ, Արմեն Գրիգորյանն արձագանքել էր․ «Եղել, այո՛, հիմա չկա նոյեմբերի․․․»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն