Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնյեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը:

«Շնորհակալություն ենք հայտնում փորձառու դարպասապահին կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» էր տեղափոխվել  2018 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2023 թվականին` Ուելսի դեմ խաղում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով