Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հասել է մեկուկես միլիոնի |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստան մատակարարված ադրբեջանական հավկիթների թիվը հատել է մեկուկես միլիոնի շեմը, հաղորդել է ռուսաստանյան գյուղատնտեսության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական գործակալությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։

Գերատեսչության տեղեկություններով՝ ձվերի հերթական խմբաքանակը՝ շուրջ 306 հազար հատ, Ռուսաստանի տարածք է ներկրվել այսօր առավոտյան Դաղստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող «Յարաղ-Քազամլյար» անցակետով։

Ադրբեջանական ձվերի մատակարարումը Ռուսաստան մեկնարկեց այս ամսվա սկզբին, այն բանից հետո, երբ ռուսական շուկայում այդ ապրանքատեսակի սուր դեֆիցիտ արձանագրվեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն