Ֆրանսիան նոր արտգործնախարար ունի |tert.am|

tert.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ, Ստեֆան Սեժուրնեն։

Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

38-ամյա քաղաքական գործիչը «Վերածնունդ» կուսակցությունը ղեկավարում է 2022 թվականից։ Ըստ լրատվամիջոցի` նա նաև նորանշանակ վարչապետի զուգընկերն է։

«Ստեֆան Սեժուրնեն փոխարինել է Կատրին Կոլոննային արտաքին գործերի նախարարի պաշտոնում», – հաղորդում է հեռուստաալիքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով