Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո․ Բուիսոնը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարի նշանակման մասին |factor.am|

factor.am: Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը X-ում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետի կողմից մշակույթի նախարար Ռաշիդա Դաթիի նշանակմանը՝ հիշեցնելով նրա ոչ հայամետ դիրքորոշումը։

Բուիսոնը 2016 թ-ից մի լուսանկար է զետեղել գրառման ներքո, ուր պատկերված են Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Լուսանկարն արվել է  այն բանից հետո, երբ ֆրանսիացի տասը պատգամավորներ և սենատորներ կոչ են արել նախագահ Օլանդին միջնորդել ՄԱԿ-ին՝ հօգուտ Ադրբեջանի որոշում կայացնել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում։ «Ֆրանսիայի հայերն այս երեկո տխուր են»,- գրել Բուիսոնը։

«2016թ-ին Ռաշիդա Դաթին ստորագրել է սույն դիմումը՝ Le Figaro-ի հետ զրույցում ասելով, որ «լավ ադրբեջանցիները զոհ են գնացել վատ հայերին»։ Մնացածը մենք գիտենք՝ էթնիկ զտում Արցախում՝ ադրբեջանցիների կողմից։ Ֆրանսիայի հայերը տխուր են այս երեկո»,- գրել է  Բուիսոնը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալը ձևավորում է իր կաբինետը։ Մասնավորապես նա զբաղեցրած պաշտոնից ազատել է արտաքին գործերի նախարար Կատին Կոլոննային՝ նշանակելով 38-ամյա Ստեֆան Սեժուրնեին և մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքին փոխարինել է Ռաշիդա Դաթիով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով