hetq.am: Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է իր քաղաքացուն կամայական ձերբակալելու մեջ և պահանջում է անհապաղ ազատ արձակել նրան: Զուգահեռաբար, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ խոսքը գնում է այն մարդու մասին, որը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Reuters-ին ուղղված իր հայտարարության մեջ հաստատել է, որ Բաքվի կողմից ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։
«Մենք սերտ կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ, և Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը կարողացել է երկու անգամ այցելել մեր հայրենակցին՝ հյուպատոսական պաշտպանության շրջանակներում»,- հայտարարել է գերատեսչությունը։
Ֆրանսիական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզը Ռայանի ձերբակալությունը համարում է կամայական և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան:
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։