Եթե ​​կա որևէ փաստաթուղթ, որը ցույց կտա, որ Ղարաբաղում էթնիկ զտումներ են եղել, խնդրում ենք ցույց տալ մեզ. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում առաջարկել է, որ պաշտոնական Երևանն ապացույցներ տրամադրի Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերաբերյալ:

«Կցանկանայինք որևէ փաստի ներկայացում, եթե կա գոնե որևէ փաստաթուղթ Երևանի կողմից հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպությունից, օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության: Եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը ցույց կտա, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այս փաստաթղթի հղումները», – ասել է  նա ճեպազրույցում:

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը, հիմնվելով Բաքվի հայտարարությունների վրա, բազմիցս կարևորել է Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձը: Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է համակողմանիորեն աջակցել հայերի վերադարձի գործընթացին՝ հստակ արձանագրելով նրանց իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն