2024-01-14-3a66370e-d4ae-47fa-a2d9-ec36a0b8325c.jpeg

Հայաստանի տարածքում կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Երասխ գյուղից Տիգրանաշենի ոլորաններ և Ջերմուկի խաչմերուկից Կապան տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
 
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում, Ստեփանավան, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:
 
Սյունիքի մարզի, Դիլիջան-Վանաձոր և Նոյեմբերյան քաղաքի ավտոճանապարհներին, Բերդի տարածաշրջանում, Տիգրանաշենի (տեղ-տեղ), Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն