Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանում այսօր մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։

Թեկնածուների գրանցումն ավարտվել է հունվարի 9-ին։ ԿՀԸ-ն 7 թեկնածուի է գրանցել․ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի թեկնածուն գործող նախագահ Իլհամ Ալիևն է։ Իրենց թեկնածություններ են առաջադրել նաև «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զահիդ Օրուջը, «Ազգային ճակատ» կուսակցությունից՝ Ռազի Նուրուլլաևը, «Մեծ արարումից» Ֆազիլ Մուստաֆան, «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից՝ Էլշադ Մուսաևը, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Հուդրաթ Հասանգուլիևը, անկախ թեկնածու Ֆուադ Ալիևը։

Քարոզարշավը կտևի մինչև փետրվարի 6-ը, ընտրությունները փետրվարի 7-ին են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն