Խոշոր հրդեհ Ռոստովի մարզի գործարանում․ կան տուժածներ |factor.am|

factor.am: ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում պայթյուն է եղել, ապա խոշոր հրդեհ է բռնկվել պոլիեսթեր մանրաթելերի արտադրության գործարանում։ Այս մասին հայտնում է տարածաշրջանային ԱԻՆ-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռոստովի մարզում ՌԴ ԱԻՆ հրշեջները մարում են խոշոր հրդեհը: Շախտի քաղաքի Գիդրոպրիվոդ գյուղում այրվում է ներքնակների և բարձերի լցոնումների արտադրման  գործարանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը տելեգրամյան ալիքում։

«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, տուժածների թիվը հասել է 9-ի, մեկին տեղում է բուժօգնություն ցուցաբերվել, երեք մարդ այրվածքներ ունի, հինգը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ»,- գրել է նա։ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն