Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է այս ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, հանդիպումը կայացել է Հայաստանի դեսպանի խնդրանքով: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter