Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է

Շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին ամբողջությամբ հիմնանորոգվել է:

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած այգում բնակիչների լիարժեք հանգստի համար ստեղծվել են հարմարվետ պայմաններ. տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև բակային տարածքներում:

2023թ.-ին ընդհանուր առմամբ բարեկարգվել է շուրջ 30 բակ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն