ՀՀ նախագահին ներկայացրի մեր ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը. Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագահ Սամանթա Փաուերը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման վերաբերյալ:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ խոսեցի Հայաստանի ժողովրդավարությանը և հայ ժողովրդին մեր ամուր աջակցության մասին»,- նշել է Փաուերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն