Ուկրաինան անօդաչու սարքերի զանգվածային գրոհ է իրականացրել Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերն անօդաչուներով գրոհել են ՌԴ Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի և Տուլայի շրջանների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ուկրաինական կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Բելգորոդի շրջանի Նովոստրոևկա-Վտորայա գյուղում գազամատակարարման գիծը վնասվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել եմ Կուրսկի շրջանի Վիշնևո գյուղը, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ Նրա խոսքով՝ զոհեր չկան, սակայն վնասվել են շենքերի ապակիները։

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն Օրյոլի շրջանի տարածքում խոցել է ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սարքը ոչնչացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:30-ի սահմանում։ Զինվորականները պարզաբանել են, որ սարքի նպատակը երկրի տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձն էր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սմոլենսկի շրջանի վրայով ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն