Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով |aysor.am|

aysor.am: Առաջիկայում նախատեսում ենք շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կվարեն մոպեդ»,- ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ վերլուծել են շտապօգնության կանչերի ուշացումների վիճակագրությունը.

«Հունվարի առաջին 18 օրերի ընթացքում 19 595 կանչից 1 829 ուշացում է եղել, 6 բողոք է գրանցվել, որից 4-ը վերաբերել է ուշացումներին»։

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ 1-03-ին ուղղված զանգերի սպասարկման որակը պետք է բարելավել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն