2024-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան |news.am|

news.am: 2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 22-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:

Մասնավորապես, անցկացվելու է 15 միջազգային մրցաշար, որից 5-ը ՝ խաղային մարզաձևից. դրանք առաջին անգամ անցկացվելու են «Երևանի քաղաքապետի գավաթ»-ի հովանու ներքո: Խոսքը բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, բադմինտոնի, հանդբոլի մասին է։

Մասնակիցները կմրցեն նաև ըմբշամարտում, ազատ ոճի ըմբշամարտում, հունահռոմեական ըմբշամարտում, ձյուդոյում, մարմնամարզությունում, շախմատում, մարաթոնային վազքում:

Ընթացիկ տարում կկազմակերպվի նաև Երևանի առաջնություն, որը կներառի 13 մարզաձև: Առաջին անգամ կանցկացվի նաև գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար և Երևանյան մարաթոն, որին կմասնակցեն հազարից ավելի մասնակիցներ:

Հունիսին Երեւանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարեր, որոնք ազգային հավաքականների համար վերջին քննությունն են լինելու Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերից առաջ:

2024 թվականին կանցկացվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա, ինչպես նաև տարեցների մրցումներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն