ԱՄՆ-ն և պետքարտուղարը հետաքրքրված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ. Պատել |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ դեռևս ուժի մե՞ջ է դեկտեմբերին Պետքարտուղար Բլինքենի կողմից արված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոն այցելելու հրավերը, նշել է, որ հանդիպման ժամանակացույցի հետ կապված նոր տեղեկություն չունի:

«Սակայն մենք անհամբեր սպասում ենք, որ շուտով այս մասին ավելի մանրամասն խոսենք»,- նշել է Պատելը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշել է, որ այդ հարցով հետաքրքրված են Միացյալ Նահանգները և Պետքարտուղարը:

«Դա այն է, ինչի շուրջ մենք պատրաստվում ենք շատ ջանասիրաբար աշխատել՝ վերջնագծին հասնելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ, այդ թվում՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն