2024-01-23-2d98f949-c94f-4d29-905b-a3f2a11226c7.jpeg

Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է անում Երևանին և Բաքվին՝ խաղաղ բանակցությունների ընթացքում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ժամանակ Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։

Նա կոչ արել է կողմերին` հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

«Ընդամենը մի քանի օր առաջ ես հրապարակեցի դիտարկումներ Հայաստան և Ադրբեջան այցից հետո, այդ թվում` Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամն էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել Ղարաբաղի տարածաշրջան: Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», – ասել է հանձնակատարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն