Հայաստանը սահմանին ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ չի ստացել Ադրբեջանից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել, ստանալու դեպքում կմտածի ու կարձագանքի:

Այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին:

«Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,-նշեց նախարարը:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ավելի վաղ սահմանին ԱԳ նախարարների հանդիպման պատրաստակամություն էր հայտնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն